National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.11.2017
«ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է մերժվի». Էդուարդ Շարմազանով
1 / 1

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում նոյեմբերի 28-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միացյալ հանձնաժողովի նիստին եւ հանդես եկել ելույթով: Կարեւորելով ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի դերը տարածաշրջանի կայունության եւ խաղաղության ամրապնդման գործում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է.

«Խաղաղության, անվտանգության եւ կայունության հարցերն առաջնային են ԱՊՀ տարածաշրջանի համար: Սակայն, ափսոսանքով պետք է նշեմ, որ ԱՊՀ տարածաշրջանում դեռեւս կան չլուծված հակամարտություններ, որոնք սպառնալիք են քաղաքացիների անվտանգ ու խաղաղ ապրելուն: Ակնհայտ են հակամարտությունների որոշ կողմերի ռազմական հռետորաբանությունը, այլատյացությունը, ֆաշիզմի ու ռասիզմի դրսեւորումները: Մենք՝ որպես հանձնաժողովի անդամներ, պարտավոր ենք միասնաբար կանխարգելելու նման անթույլատրելի երեւույթները: Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ տարածաշրջանում առկա հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման դիրքերից՝ միջազգային նորմերի եւ ընդունված սկզբունքների հիման վրա: Կոչ եմ անում ձեզ առավել վճռական լինել ռազմական հռետորաբանության, այլատյացության եւ ֆաշիզմի դեմ պայքարում: Մեր տարածքում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է խստորեն պատժվի»:

Նիստին մասնակցել է նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:


03.05.2024
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am